fbpx
Աշխարհ

Շրի Լանկայի ղեկավարությունն ընդունել է իր սխալը՝ կապված ահաբեկչությունների հետ

Շրի Լանկայի կառավարությունն ընդունել է, որ հետախուզական մեծ սխալ է թույլ տվել՝ կապված ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների շարքի հետ:

Հնդկաստանի հետախուզությունն ապրիլի սկզբին նախազգուշացրել էր նախատեսվող հարձակումների մասին, սակայն այդ տեղեկությունները չէին հաղորդվել իշխանություններին:

Շրի Լանկայի նախագահ Մաիտրապալա Սիրիսենան աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին և ոստիկանապետին:

Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ պայթյուններն իրականացնողների մեծ մասը բավականին լավ կրթություն էին ստացել և ապահովված ընտանիքներից էին:

Հիշեցնենք՝ Սուրբ Զատկի առավոտյան Շրի Լանկայում տեղի ունեցած 8 պայթյունները 359 մարդու կյանք են խլել: Ավելի քան 500 մարդ վիրավոր է: Իրավապահները հարձակմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել են 60 հոգու: Երկրում դեռ շարունակվում է արտակարգ իրավիճակի ռեժիմը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ