Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել:
Շտաբը հայտնում է, որ ԱՀ-ում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից շրջայց է իրականցվել Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:
Նշենք նաև, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարկման ընթացքը:
Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր»:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/130659098574879