fbpx
Հասարակություն

Շրջիկ սրճարանների սեփականատերերը բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց

Երևանի քաղաքապետարանն արգելել է քաղաքի փողոցներում շրջիկ սրճարանների գործունեությունը։ Դրանք մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերն են։ Այժմ այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը բողոքի ցույց են անցկացնում կառավարության դիմաց՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ։

Նրանցից մեկը հայտնեց, որ իրենք փոքր բիզնես են սկսել, քանի որ հեղափոխության ժամանակ էլ ապագա վարչապետը հայտարարել էր, որ օգնելու են փոքր բիզնեսին։ Սրճարանի տերը նշեց, որ իրենք արել են ներդրումներ, բայց չեն տեսնում այդպիսի օգնություն։

Սեփականատերերից մեկը ասաց, որ եթե կառավարությունն արդար և ժողովրդական մոտեցում չտա այդ խնդրին, իրենք ծայրահեղ քայլերի կդիմեն:

Ինչպես ներկայարցեց նա՝ խնդիրը ծայր է առել դեռ ապրիլի 19-ից, երբ քաղաքապետարանի առևտրի վարչության ու ՀԷՑ-ի աշխատակիցները թիրախավորված այցեր են կատարելել շրջիկ սրճարաններ ու ապօրինի հոսանքազրկել են այդ կետերը։ Խնդիրն այն է, որ կան այդպիսի սրճարաններ, որոնք պայմանագրեր ու թույլտվություններ են ունեցել, բայց դրանք հաշվի չեն առնվել։

«Այսինքն` երբ ՀԷՑ-ը սենց գործողություններ է անում մեր դեմ, մեզ խոչընդոտում է, որպեսզի մենք դուրս գանք էս շուկայից։ Փաստացի ինչ-որ մեկի համար տեղ է բացում», – նշեց սեփականատերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ