5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է շտաբային մարզում, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նպատակը եղել է Մարտական գործողությունների ժամանակ կտրուկ փոփոխվող իրավիճակներում հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելը։
Նշվում է, որ առաջադրվել են մարտական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ, հաշվի առնելով առկա միջոցներն ու ուժերը, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են գործողությունների հաջորդականությունը: