fbpx
Աշխարհ

Բրիտանիան Ուկրաինա կուղարկի շտապօգնության մեքենաներ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի շտապօգնության զրահապատ մեքենաներ, ինչպես նաև հրշեջ մեքենաներ և բժշկական սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Այս ամենը կուղարկվի Ուկրաինա՝ օգնելու հաղթահարել ռուսական հարձակումների հետևանքները»,- ասվում է զեկույցում։

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Ռուսաստանը միտումնավոր գնդակոծում է ուկրաինական բժշկական հաստատությունները։

«Մենք բոլորս ապշած ենք հիվանդանոցների նողկալի պատկերներից»,- ասել է նա:

Ջոնսոնը նշել է, որ Բրիտանիան օգնություն կտրամադրի նաեւ ուկրաինացի բժիշկների ֆինանսավորման համար։

Մեծ Բրիտանիայում հույս ունեն, որ դա կօգնի արդյունավետ կերպով կյանքեր փրկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ