Օգոստոսի առաջին 15 օրը «Շտապբուժօգնությունն» իրականացրել է մոտ 10 հազար կանչ

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․


«Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում ի սկզբանե ներգրավվել է, նաև, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն: Դեռևս մարտ ամսից, առաջնահերթորեն, ապահովվեց բուժանձնակազմի անվտանգությունը` անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ նյութերի տրամադրման իմաստով:

Վերապրոֆիլավորվեցին հատուկ բրիգադներ Covid-19-ով հաստատված պացիենտների տեղափոխման ու սպասարկման համար: Հունիսի սկզբին, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի միտմանը զուգընթաց աճեցին 1-03 ծառայությանը տրվող կանչերի քանակը և միևնույն պահին 6 կանչ ընդունող համակարգը օրվա որոշակի պահերի չէր հասցնում ընդունել բոլոր կանչերը` 1-03 կարճ համարը զբաղված էր: Հունիսի 2-րդ կեսին առկա 6 դիսպետչերական հենակետերին ավելացվեց ևս 4-ը, հնարավորություն ստեղծելով միևնույն պահին ընդունել տասը կանչ:

Կանչերի քանակը հունիս-հուլիս ամիսներին միջին օրական ցուցանիշը գերազանցեցին շուրջ 40%-ով հասնելով օրական 920-ից 1000 կանչի: Օգոստոսի առաջին տասնհինգ օրվա ընթացքում իրականացվել են 9985 կանչ` օրական միջինը 665 կանչ, որը փաստում է դեպքերի նվազեցման միտումը:


Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ բրիգադների միջոցով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններից կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ, որոնք վերոնշյալ բժշկական կենտրոններում ստացել են համապատասխան բուժումը կամ ախտանիշներ չեն ունեցել:

Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի առողջապահության բնագավառի լիազոր մարմինների կազմակերպմամբ էլ ավելի բարձրացավ փոխհամագործակցությունը և հետադարձ կապը հիվանդանոցային, շտապօգնության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների միջև:

Համավարակի դեմ պայքարում արձանագրված հաջողությունը առողջապահության վերոնշյալ օղակների համատեղ աշխատանքի արդյունքն էր»։


https://www.facebook.com/Yerevan.Ambulance/posts/3129575223764900?__cft__[0]=AZURBlx61QNaC2ZW-RE6eQINrbIIP4KH1ibO2EpukAQvMrtsRHTGnZ9njKbf8U_issahUwisEsCdBLQ79j6cK1pANmniFaDJFoEXUoiz9lrutb578WJOAhBr5_aY2r93rSRKedwvXREtyvqtdEgm8im3uD1NaopwvWeuE80Kzg1D0w&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ