Այսօր Մարալիկում հանդիսավորությամբ բացվել է հիմնանորոգված մանկապարտեզը, որն անվանակոչվել է ի պատիվ բարերար Ռոմի Բարոնյանի։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Մանկապարտեզը նորոգվել է «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի, Ժնևի հայկականի հիմնադրամի տրամադրած միջոցներով։
Նորոգման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 300հազար դոլար։ 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ 80 սան ունի։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։