fbpx
Տեսանյութեր

Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Շուռնուխում շուտով կմեկնարկի «Նոր Վերին թաղերի» շինարարությունը. 11 տուն կկառուցվի։

Մինչև այդ՝ Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած բնակիչները միանվագ 300,000 դրամ ստանան. ևս կես տարի էլ ամսական 68 000 դրամ աջակցություն է նախատեսված։ Ծրագրի շահառու են նաև անչափահասները։

Հիշեցնենք, որ կառավարության՝ փետրվարի 4-ի նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:

https://www.facebook.com/mlsa.am/videos/185723470005916

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ