fbpx
Զինված Ուժեր

Պահանջում եմ բացահայտել Շուշիի օպերացիան. Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebok-ում, որում ասվում է.

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՇՈՒՇԻԻ ՕՊԵՐԱՑԻԱՆ!

Լուրեր են պտտվում, թե դժողքի ձորի ուղղությամբ կրակվել են մի քանի տասնյակ Իսկանդերներ, բայց պայթել է դրանցից ընդամենը մի քանիսը։ Սրա հետ, որ համադրում ենք WarGonzo-ի այն պնդումը, թե եղել է պատրաստված օպերացիա, թույլ տալ թուրքերին դժողքի ձորով առաջ գալ, հետո հարվածով կոտորել նրանց, բայց ինչ-որ տարօրինակ պատճառով մեր կողմից թուրքերի վրա հարված չի եղել։ Նաև մեր զինվորներն են պատմում, որ Շուշիում ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունեցել ու հանկարծակի թշնամին հայտնվել է Շուշիի մատույցներում։

Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը և Իսկանդերի խոտան լինելու պատճառով մենք Շուշի ենք կորցրել, ապա հենց Նիկոլ Փաշինյանը պետք է շահագռգռված լինի բացահայտել դա, քանի որ սա կարող է լինել պատասխան ԳՇ-ի ճգնաժամի։ Այս բացահայտումը կոչնչացնի նաև նախքիններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ