fbpx
Առողջապահություն

Շուշիում կորոնավիրուսով հիվանդի նկատմամբ վերաբերմունքի բացակայության մասին պնդումները չափազանցված են

Արցախ/Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել։ Շտաբը հերքում է Շուշիի հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսի ախտորոշմամբ հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները: Դրանք չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը:

«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացին մեկուսացված էր Շուշիի հյուրանոցներից մեկում, սակայն ցանկություն էր հայտնել տեղափոխվել հիվանդանոց: Առողջապահության նախարարությունն ընդառաջել է հիվանդի ցանկությանն ու նրան տեղափոխել Շուշիի տեղամասային հիվանդանոց: Քաղաքացին այստեղ էլ դժգոհել է հիվանդասենյակի պայմաններից, բուժաշխատողների վերաբերմունքից, պնդել, որ իրեն նորից տեղափոխեն հյուրանոց: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել, և մինչ կկատարեին քաղաքացու պահանջը՝ 1 ժամվա ընթացքում նա նոր պայման է առաջադրել. Տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

Այդ ընթացքում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող պացիենտին անձամբ զննել է տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, և բուժաշխատողների ուշադրության առումով որևէ խնդիր չկար: Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով հիվանդի ապրումներն ու հաճախ արտահայտվող հուզականությունը, և կրկին ընդառաջելով քաղաքացուն՝ որոշում է ընդունել նրան վաղը տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ հաշվի առնելով հիվանդանոցի այս պահին առկա ծանրաբեռնվածությունը»,-ասված է Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/151183103189145

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ