ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ինքնաթիռները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Սիբիրի անտառներում: Ավիացիայի կիրառումն օգնել է կրակի տարածման արագությունը նվազեցնել մոտ հինգ անգամ:
Այսօր Կրասնոյարսկի և Իրկուտսկի երկրամասերում հնարավոր է եղել հրդեհը հանգցնել 70 հազար հեկտար տարածքում։ Հրդեհի 36 օջախ է մարվել: ԻԼ-76 ինքնաթիռներն ու ՄԻ-8 ուղղաթիռներն այսօրվա ընթացքում արդեն 26 թռիչք են կատարել: Իսկ հրդեհվող տեղանքների աշխարհագրության մասին հստակ տեղեկություններ են հաղորդում Սու-24 հետախույզ ինքնաթիռները: