«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան հայտնվել է ազատ գործակալի կարգավիճակում ու կարող է կարիերան շարունակել իտալական «Լացիոյում»։
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Լացիոն» 3 տարվա պայմանագիր է առաջարկել 34-ամյա բրազիլացուն, իսկ վերջինս դեմ չէ պայմանագրի կետերի հետ ու կողմերը կարող են շուտով հասնել համաձայնության։
Նշվում է, որ նոր ակումբում Սիլվան տարեկան կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 10 տարի է, ինչ հանդես էր գալիս «Սիթիում»։