ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում է:
«Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը:
- Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
- Արջի քոթոթի որսի առիթով շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,-նշել է նախարարը:
Նախարարի այցը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ