Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի մասին:
«Մորատան մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է: Նա մեզ առավելություն է հաղորդել, քանի որ հարձակվող է, ով կարող է հիանալի եզրափակել գրոհները:
Մինչև մրցաշրջանի ավարտը մենք 4 հարձակվող կունենանք: Կարծում եմ, որ Մորատան կարող է խաղալ Կոստայի, Կալինչի և Գրիզմանի հետ»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» Ալվարո Մորատայի տրանսֆերը մեկուկես տարով վարձակալել է «Չելսիից»: Մրցաշրջանի առաջին հատվածում 26-ամյա իսպանացին «Չելսիի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, խփել է 9 գոլ:
«Աթլետիկոյի» կազմում նորամուտը Մորատան կարող է նշել այսօր՝ «Բետիսի» դեմ խաղում:
Հաղորդում է armsport.am-ը։