fbpx
Սպորտ

Խաչանովը հաղթել է և Ռուսաստանի հավաքականին դուրս բերել Դևիսի Գավաթի հիմնական փուլ

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Դևիսի Գավաթի որակավորման չորրորդ խաղում 6:7 (2:7), 7:6 (8:6), 6:4 հաշիվներով հաղթել է շվեյցարացի Հենրի Լաակսոնենին:

Խաղային առաջին օրվանից հետո Ռուսաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում էր Շվեյցարիային:Դանիել Մեդվեդևը հաղթել էր Լաակսոնենին 7:6 (10:8), 6:7 (6:8), 6:2, իսկ Խաչանովը պարտության էր մատնել Մարկ-Անդրե Հյուսլերին 6:3, 7:5 հաշիվներով: Երկրորդ օրը սկսվել էր Եվգենի Դոնսկոյի և Անդրեյ Ռուբլյովի` զուգախաղում 6:4, 3:6, 6:7 հաշվով պարտությամբ:

Այսպիսով Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Շվեցյարիայի ընտրանուն և դուրս եկել մրցաշարի հիմնական փուլ:

Դևիսի Գավաթի եզրափակիչ փուլը կկայանա նոյեմբերի 18-24-ը Մադրիդում: Մրցաշարին 18 հավաքական կմասնակցի. 4 թիմեր` Դևիսի Գավաթի 2018 թվականի կիսաեզրափակչի մասնակիցները (Խորվաթիա, Ֆրանսիա, Իսպանիա, ԱՄՆ), երկու ընկրներ` Wild Card-ի հասցեատերերը (Արգենտինա, Մեծ Բրիտանիա), և 12 թիմեր, որոնք կհաղթեն որակավորման փուլում:

Մրցաշարի վիճակահանությունը կկայանա փետրվարի 14-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ