fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը հաղորդարություն է տարածել, որում հյատնել է, որ շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

«ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովը բարձր մակադակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարևորել է Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջնային է համարում միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

Նա ընդգծել թ, որ չնայած COVID-19-ի առաջացրած խոչընդոտներին՝ բավական ակտիվ համագործակցություն է եղել խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ: Այս համատեքստում ԱԺ նախագահը շրջադարձային համարեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործունեության մեջ մտնելը, ինչը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար:

Անդրադարձ է կատարվեցլ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բանակցություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա և կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով, ինչը թույլ է տալիս մեր երկրին վարել հավասարակշռված եւ ճկուն արտաքին քաղաքականություն:

Իր հերթին Վոլֆգանգ Սոբոտկան բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները, ինչի վառ ապացույցն են նաև վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նշվել է, որ մեր երկիրը ողջունում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաև Արցախի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում լուծելու գործում Ավստրիայի ջանքերը:

Վոլֆգանգ Սոբոտկան համոզմունք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Կողմերը մանրամասն քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանականներին 2020թ. աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում իրենց խորհրդարանում ագրեսիան դատապարտող քննարկումների և հայտարարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ