Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:
«Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:
- ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
- ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին
Կողմերն արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք և երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:
Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև` տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի` Իրան պաշտոնական այցի հրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: