Ալեն Սիմոնյանն ու իր եղբայրը կապ չունեն շահած մրցույթի հետ․ հերքում

Հրապարակող՝

Գոնե թշնամու ուղղությամբ լինեն ձեր կրակոցները, ՀՀ իշխանությունների ուղղությամբ են․ Սիմոնյան

Ամենադիտվածներ

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ ԱԺ նախագահն ու իր եղբայրը կապ ունեն «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ վերջերս շահած մրցույթի հետ և մրցույթում հաղթելը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկ։

Սրա առթիվ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ տարածվածը ոչ մի աղերս չունի իրականության հետ։

«Ընկերությունը հիմնադրման օրվանից մասնակցել է մի քանի տասնյակ մրցույթների և բազմաթիվ անգամ չի կարողացել շահեկան գին առաջարկել: Վերջերս ընկերությունը երկու մրցույթ է շահել, որի առաջարկած գինը ի սկզբանե չի ենթադրում շահույթ:

Ընկերությունն այդ կերպ փորձում է իր տեղը գրավել արդեն գոյություն ունեցող մեծ խաղացողների շարքում:

Նշենք նաև, որ ոչ Կ. Սիմոնյանը ոչ Ա. Սիմոնյանն ընկերությունում երբևէ չեն ունեցել և չունեն որևէ մասնաբաժին: Կ. Սիմոնյանը հանդիսանում է կազմակերպության տնօրենը, և նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա:

Ընկերության սեփականատերերն են Սվետլանա Պողոսյանը՝ 50%, և Գրետա Թադևոսյանը՝ 50%:

Ինչ վերաբերում է «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերությանը, ապա այդ ընկերությունը ստեղծվել է հողամասի առուվաճառքի կազմակերպման համար: Սիրուշ Դավթյանը հիմնադրել է ընկերությունը՝ կանոնադրական կապիտալում ներդնելով իրենց ընտանիքին պատկանող հողամասը, որից հետո «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք է բերել Գրետա Թադևոսյանը: Ներկայիս դրությամբ հողամասի տարածքում կառուցվել է ասֆալտի արտադրության գործարանը, իսկ տարածքը վարձակալել է «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը: Բաժնետոմսերի առուվաճառքից հետո Սիրուշ Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել այս երկու ընկերությունների հետագա գործունեության հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում զերծ մնալ անտեղի շահարկումներից և ընկերության բարի համբավի վերաբերյալ ոտնձգություններից: Օրենքի խախտման կասկածների դեպքում կոչ ենք անում դիմել իրավապահ մարմիններին: Ընկերությունն իր հերթին պատրաստ է տրամադրել ցանկացած տեղեկատվություն», – ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ամենաթարմ