Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ կանանց միջազգային տոնին ընդառաջ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի շարք բուժկենտրոնների միջին և կրտսեր բուժաշխատող կանանց։
«Հանդիսավոր ընդունելությանն Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին համավարակի պայմաններում առանց հանգստի, անձնվեր աշխատանք կատարելու համար։
- Ալեն Սիմոնյան այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
- Ալեն Սիմոնյանը այցելել է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
Բուժաշխատողներն Ալեն Սիմոնյանին ներկայացրել են տեղեկություններ այս պահին նոր կորոնավիրուսով վարակված ստացիոնար բուժում ստացողների ընդհանուր վիճակի և բուժկենտրոններում մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության մասին։ Հյուրերը նաև խոսել են ոլորտային առանձնահատկություններից և խոստացել առաջիկայում հանդես գալ բնագավառի բարելավման առաջարկներով։
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է կանանց միամսյակի կապակցությամբ՝ մաղթելով գործնական և անձնական ձեռքբերումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։