fbpx
Կառավարություն

Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է մանկավարժների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ մարտի 10-ին Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների և նախակրթարանների մանկավարժներին։

«Շնորհավորելով ներկաների տոնը՝ Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության և հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։

Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր գիտելիքի մրցակիցն է, սակայն իրենց պարտքն է հասկանալ նոր սերնդին և դպրոցից կյանք ճանապարհել կիրթ, պատասխանատու և ժամանակակից քաղաքացիներ։

Ընդունելությանը մանկավարժները մի շարք մասնագիտական և համակարգային հարցեր են բարձրաձայնել, որոնց շուրջ Ալեն Սիմոնյանի հանձնարարությամբ հետագայում համապատասխան մասնագիտական քննարկումներ կարվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ