Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները:
Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը», – ասված է տարածված հայտարարության մեջ: