Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
- Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության հանձնաժողովի նախագահին
- Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Շնորհավորելով հոգևոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր և աստվածահաճո առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգևոր, կրթական և հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:
Հոգևոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին և Ազգային ժողովին մաղթելով արդյունավետ գործունեություն», – ասվում է ԱԺ հայտարարության մեջ:


