Ֆրանսիական AFP ինֆորմացիոն գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման ֆոնին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու պահանջով։
Մարտից ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան այժմ պետք է նիստի ամսաթիվ նշանակի։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։