fbpx
Աշխարհ

Սիրիայի 83 հազարից ավելի բնակիչ պարենային օգնություն է սացել ՄԱԿ-ից

Սիրիայի հյուսիս-արևելքում 83 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, որոնք փախել են մարտերից, պարենային օգնություն են ստացել ՄԱԿ-ից: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտնել է համաշխարհային կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Վերհուզելը:

«ՀՊԾ-ն պարենամթերքով անհապաղ օգնություն է տրամադրել ավելի քան 83 հազար մարդու, որոնք փախել են Սիրիայի հյուսիսարևելյան քաղաքներից»,-ասել է նա:

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պարենի համաշխարհային ծրագիրը ներկայում հնարավորություն ունի միանգամյա հումանիտար աջակցություն ցուցաբերել այս շրջանի 450 հազար սիրիացիների: Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ը և նրա գործընկերները, ասել է Վերհուզելը, քայլեր են ձեռնարկում, որպեսզի հնարավորություն ունենան օժանդակություն ցուցաբերել և պաշտպանություն տրամադրել 400 հազար սիրիացիների, որոնք կունենան դրա կարիքը:

Իր հերթին ՄԱԿ-ի ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Լիզ Տրոսելը հայտնել է, որ այդ գերատեսչությունը գրեթե 32 հազար մարդու է օգնություն ցույց տվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Հասիքե և Թել Թամեր քաղաքներում 20 հազարից ավելի ներքին վերաբնակների բաժանել են վերմակներ և առաջին անհրաժեշտության առարկաներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ