«Սիրիայի դեմոկրատական խորհուրդը» («Սիրիական դեմոկրատական ուժերի» քաղաքական թև) պատրաստ է քննարկել Ռուսաստանի` երկրում կարգավորմամբ զբաղվող կառույցի ստեղծման մասին առաջարկը: Այդ մասին РИА Новости-ն ասել է խորհրդի առաքելության համանախագահ Բասամ Իսհակը:
Ավելի վաղ նման գաղափարի մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք բաց ենք ռուս պաշտոնյաների հետ ցանկացած առաջարկների քննարկման համար: Ռուսաստանը կարևոր քաղաքական ուժ է Սիրիայում, մենք շատ անգամ ենք այցելել Մոսկվա»,- ասել է Իսհակը: