fbpx
Աշխարհ

Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման մասին բանաձևը երկարաձգվել է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգել է Սիրիային միջսահմանային գոտուց մարդասիրական օգնության տրամադրման մասին բանաձևի նախագիծը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, փակ խորհրդակցության ժամանակ տասնմեկ երկիր քվեարկել է բանաձևի օգտին: Սակայն Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ձեռնպահ են մնացել:

Փաստաթուղթը, այնուամենայնիվ, երկարաձգվել է։ Նշենք, որ դրա վավերականությունն ավարտվել էր հունվարի 10-ին:

Ըստ բանաձևի՝ Սիրիայում մարդասիրական օգնությունը կիրականացվի Թուրքիային սահմանակից երկու կետերի միջոցով: Վեց ամսից հետո կլրանա բանաձևի ժամկետը, որից հետո կգնահատվի իրավիճակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ