fbpx
Աշխարհ

Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի որոշման

Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաների են դուրս եկել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որը վերաբերում էր Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելունը:  Այս մասին հայտնում է Սիրիայի SANA ազգային գործակալությունը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեյր Զորի, Կամըշլիի, Կունեյտրայի (Գոլանի բարձունքներում) և այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ երկուշաբթի Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են մի շարք երկրներ, այդ թվում, Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը և այլն:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Սիրիայի հարավի Դերաա քաղաքի կենտրոնում անցկացվող զանգվածային հանրահավաքի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ