fbpx
Սպորտ

Ազարը Չելսիի ղեկավարությանը կհայտնի Ռեալ տեղափոխվելու իր մտադրության մասին

Հայտնի են «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարի ծրագրերն իր ապագայի վերաբերյալ:

Երեկ` փետրվարի 5-ին, բելգիացին հայտարարել էր, որ որոշում է կայացրել և գիտի, թե ինչ պետք է անի մոտ ապագայում:

The Telegraph-ի տեղեկություններով, 28-ամյա հարձակվողը որոշել է չմնալ լոնդոնյան ակումբում հաջորդ մրցաշրջանում և շուտով այդ մասին կհայտնի ղեկավարությանը:

Ազարի և «Չելսիի» միջև պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններն արդեն երկար ժամանակ է` առաջ չեն գնում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Աղբյուրը նաև պնդում է, որ «Ռեալը» հայտնել է Ազարի տրանսֆերի շուրջ մրցաշրջանի վերջում «Չելսիին» առաջարկ անելու իր մտադրության մասին, ու Ազարի որոշումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: «Չելսին» ֆուտբոլիստին 100 մլն ֆունտ է գնահատում (113 մլն եվրո):

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ