Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը շարունակվում է

Հրապարակող՝

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը շարունակվում է

Ամենադիտվածներ

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը, որը սկսվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից, շարունակվում է Թուրքիա պետության դեմ: Դեռևս Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին սկսված այս դատը կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի և եկեղեցու համար: Կաթողիկոսարանի դիվանը տեղեկացնում է, որ դատական գործընթացը, որը նախկինում մերժվել էր թուրքական դատարաններում, այժմ գտնվում է վճռաբեկ ատյանում: Հաջորդ քայլը կլինի դիմել Սահմանադրական դատարան, իսկ դրանից հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Այս ծիրից ներս, մի քանի օրեր առաջ, Կաթողիկոսարանում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հանդիպում տեղի ունեցավ Սիսի դատի իրավական հանձնախմբի անդամներից նախարարուհի դոկտ. Նորա Պայրագտարյանի, փրոֆ. Թենի Սիմոնյանի եւ փաստաբան Ջէմ Սոֆուօղլուի մասնակցութեամբ, եւ քննվելուց հետո դատի իրավական գործընթացի նախկին հանգրվանները, ընդհանուր գծերով ճշտվեցին առաջիկա քայլերը: Այս մասին նոր զարգացումների լույսի ներքո բնականաբար տեղյակ պիտի պահենք մեր ժողովրդի զավակներին»,- նշված է Սիսի կաթողիկոսարանի տարածած հայտարարության մեջ։

Ամենաթարմ