Այս տարվա օգոստոսից կալանքի տակ գտնվող «Մանչեսթեր Սիթիի» Ֆրանսիացի ֆուտբոլիստ Բենջամին Մենդիի վիճակը գնալով ծանրանում է․ նրան մեղադրանք է առաջադրվել բռնաբարության հերթական գործով։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ Մենդին արդեն մեղադրվում է 12 քրգործով, որոնցից 7-ի դեպքում նրան առաջադրվել է բռնաբարության, իսկ 5-ի դեպքում՝ կանանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների գործադրելու համար։
Ըստ աղբյուրի՝ Մենդիի քրգործերով դատավարությունը պետք է կայանար 2022 թվականի հունվարին, բայց այն հետաձգվել է։