fbpx
Սպորտ

Սկալոնին Մեսսիի վերադարձի մասին. Վաղուց չեմ խոսել նրա հետ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ  Լիոնել Սկալոնին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին որոշել է վերադառնալ ազգային ընտրանի և այդ մասին հաղորդել է իրեն:

«Վաղուց Մեսսիի հետ չեմ խոսել: Նա առաջիկայում խաղ ունի: Տեսնենք՝ կկարողանա արդյոք խաղալ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Ole-ն:

Հիշեցնենք՝ վերջին անգամ Լեոն Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել է 2018 թվականի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի խաղում, որտեղ իր թիմը պարտվեց Ֆրանսիայի հավքականին: Դրանից հետո արգենտինացին դադար է վերցրել:

Մեսսին հավքականի պատմության լավագույն ռմբարկուն է. 128 խաղում խփել է 65 գոլ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ