fbpx
Սպորտ

Սկանդալ ԱՊԼ-ում. 11 ֆուտբոլիստներ դոպինգ են օգտագործել. Sunday Mirror

Անգլիայում մեծ սկանդալ է հասունանում, որը կարող է զգալիորեն ազդել անգլիական ֆուտբոլի հեղինակության վրա: Այս մասին հաղորդում է Sunday Mirror-ը:

Խոսքը ԱՊԼ-ում տեղի ունեցած դոպինգի օգտագործման հետ կապված իրադարձությունների մասին է, որոնք կոծկվել են հասարակության աչքից:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ԱՊԼ-ի առաջատար ակումբները ներկայացնող 11 ֆուտբոլիստներ բացահայտվել են դոպինգ օգտագործելիս: Դա տեղի է ունեցել 2016-2017 և 2017-2018 մրցաշրջաններում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ֆուտբոլիստների արյան մեջ կան ոչ թույլատրելի թմրամիջոցներ. ամֆետամին, մորֆին, ռիտալին և տրիամցինոլոն: Այս բոլոր թմրամիջոցները բարձրացնում են կատարողականությունը և մարզական վիճակը:

Հետազոտությամբ զբաղվել է Բրիտանական հակադոպինգային ծառայությունը: Բայց ֆուտբոլիստներին «ձեռք տալ» չեն կարողացել, քանի որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պնդել է, որ այդ թմրամիջոցների օգտագործումը եղել է տույլատրելի:

Բրիտանացի մասնագետները կարծում են, որ Անգլիայում չաշահումների մի ողջ սխեմա է գործում, որի հետևանքով ԱՊԼ-ն կարող է հայտնվել հսկայական սկանդալի կիզակետում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ