fbpx
ՏՏ

Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը․ Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը:

«Հրաշալի նորություն ունենք:

Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը:

Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու եւ փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում:

Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առեւտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին և թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։

Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ»,- ասված է նախարարի գրառման մեջ։

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3961585493868129

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ