fbpx
Ժամանց

Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդը սկսել է հանդիպել Էմիլի Ռատակովսկու հետ

Մոդել Էմիլի Ռատակովսկուն և Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնին կապում են ռոմանտիկ հարաբերությունները։ Այս մասին հաղորդվում է Instagram-յան DeuxMoi օգտահաշվում։

Համացանցի օգտատերերից մեկը պնդում է, որ նրանց միասին է տեսել։ Կատակերգուն և պոդիումի աստղը գրկախառնված են եղել։ Նրա խոսքերը հաստատում են ենթադրյալ սիրահարների համատեղ զբոսանքի այլ ականատեսներ։ Առայժմ ոչ Էմիլին, ոչ Փիթը չեն հաստատել իրենց սիրավեպի մասին տեղեկությունը։

2022 թվականի ամռանը Էմլի Ռատակովսկին բաժանվեց ռեժիսոր Սեբաստիան Բեր-ՄաքՔլարդից՝ նրա դավաճանությունների պատճառով։ Նրանք ամուսնացած էին չորս տարի, 2021 թվականին ծնվել է նրանց որդին՝ Սիլվեստր Ապոլոն։ Օգոստոսին արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ մոդելը սկսել է հանդիպել դերասան Բրեդ Փիթի հետ: Սակայն այս լուրերն այդպես էլ չհաստատվեցին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ