Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սուբվենցիոն ծրագրով սկսվել են Շահումյան թ/ֆ համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները:
«Շահումյան թ/ֆ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 21 մլն 528 հազար դրամ է: Մանկապարտեզի մասնակի վերանորոգման ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 10 մլն 764 հազարական դրամ է:
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հինգ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 31 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը»: