ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 25-ին հայտարարել է, որ որոշում է կայացվել ընթացակարգ սկսել՝ պարզելու, թե կան արդյոք հիմքեր երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկում հայտարարելու համար: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատն սկսում է պաշտոնազրկման հարցի պաշտոնական հետաքննությունը»,-ասել է Փելոսին՝ հավելելով, որ նախագահը պետք է պատասխան տա իր գործողությունների համար, ու ոչ ոք վեր չի կանգնած օրենքից:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատների այդ քայլը իր համար վտանգ չի ներկայացնում և միայն կօգնի 2020 թվականին հասնելու երկրորդ ժամկետով վերընտրման: Սեպտեմբերի 25-ին նա նաև նշել է, որ դեմոկրատները հատուկ հենց այդ օրն են ընտրել հայտարարելու իրենց որոշման մասին՝ ձգտելով շեղել ուշադրությունն իր հաջողություններից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: