Զինված Ուժեր

Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել իսրայելական SkyStriker, մենք խոցել ենք Hermes 900

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.

«ՀՀ ԶՈՒ իրենց խնդիրը փայլուն կատարել և կատարում են։

Ադրբեջանական ԶՈւ այս օրերին կիրառել են իրենց տրամադրության տակ առկա բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը (գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն), տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122 մմ և ավելի մեծ տրամաչափի։ Հարվածային դրոններից առաջին անգամ տեսնում ենք իսրայելական SkyStriker տեսակը։

ՀՀ ԶՈւ-ը լիովին ի վիճակի են կատարել իրենց պարտականությունները։ Կոնֆլիկտի լոկալ մասշտաբներն այն աստիճանի չեն, որ մենք անհրաժեշտություն տեսնենք դիմելու ՀԱՊԿ-ին։

Մեր ՀՕՊ միջոցները մոտավոր 10 միավոր ԱԹՍ են խոցել։ Հաստատում ենք Hermes 900-ի խոցումը։

Հուլիսի 12-ից ընթացող մարտական գործողությունների ընթացքում մենք ունեցել ենք 2 տասնյակ վիրավոր։ Այս պահին ունենք 10 վիրավոր, որոնք բուժում են ստանում բժշկական հաստատություններում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ