fbpx
Եվրահանգրվան

Հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերի դատապարտումը

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր Facebook-ի էջում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի էսկալացիային.

«Հուլիսի 12-ին, մի խումբ ադրբեջանցի զինվորներ փորձել են հատել Հայաստանի սահմանը և հարձակվել հայկական բնակավայրերի վրա: Խումբը ստիպված եղավ հետ փախչել, բայց այնուհետև հայկական տարածքը թիրախավորվեց ծանր հրետանուի, տանկերի և անօդաչուների կողմից:

Ադրբեջանական զինված ուժերը 7 անգամ կրակել են 82 մմ հրետանիով հայկական Չինարի գյուղի ուղղությամբ: Դրանից հետո ադրբեջանական ուժերը 120 մմ հենակետից երեք հրետանային հարթիռ արձակեց նույն ուղղությամբ: Հրթիռներից մեկը հարվածել է մի տան, ևս երկուսն էլ ընկել են պարտեզում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Ադրբեջանի կողմից կրկնվող բռնությունները և բռնությունների սպառնալիքները, որոնք խրախուսվում են Թուրքիայի կողմից, պետք է դատապարտվեն արտաքին աշխարհի կողմից: Այսպիսով, մենք այժմ բոլորս պետք է ցույց տանք մեր աջակցությունը Հայաստանին»։

 

https://www.facebook.com/sdsoder/posts/10163866786405254

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ