Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի որակավորման փուլի արգելքը:
Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 78.73 միավորով գրանցել է 8-րդ արդյունքը և իրավունք ստացավ մասնակցել ազատ ծրագրի մրցմանը:
Կարճ ծրագրում հանդես են եկել 26 գեղասահորդներ, որոնից 24-ն անցել են հաջորդ փուլ:
Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա մարտի 7-ին:
Գեղասահքի մրցաշարի կանանց պայքարին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 8-ին: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:
Հաղորդում է armsport.am-ը։