Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցը հայտարարել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին:
Շարեցը հայտարարել է նաև երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայիս կառավարական կազմով չի կարող մարդկանց ցանկություններն իրականություն դարձնել:
«Ամենաարդար տարբերակը խորհրդարանի արտահերթ ընտրությունները կլինեն»,-ասել է վարչապետը:
Մարյան Շարեցը Սլովենիայի կառավարության ղեկը ստանձնել է 2018 թվականի սեպտեմբերին: