fbpx
Սպորտ

Սմոլինգի տեղափոխությունը Ռոմա հաստատվեց

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը մոտ ժամանակներս կդառնա իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը 1 տարի վարձավճարով կխաղա այնտեղ: Տեղեկությունը հաստատել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը: Այս մասին հաղորդում է Goal-ը։

«Վերջին օրերին Քրիսը հնարավորություն է ստացել տեղափոխվելու Հռոմ:

Մենք անմիջապես նստեցինք բանակցությունների սեղանի շուրջ: Ես չեմ կարող տեղ խոստանալ նրան հիմնական կազմում, քանի որ մեր թիմում 6 կենտրոնական պաշտպան կա: Հենց այդ պատճառով Սմոլինգն արդեն ինքնաթիռում է: Վստահ եմ՝ նրան դուր կգա Իտալիայում, և նա մեզ մոտ կվերադառնա ավելի ուժեղացած»,-ասել է Սուլշերը:

Անցած մրցաշրջանում 29-ամյա Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ աչքի ընկնելով 1 գոլով: ՄՅՈւ-ի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ