fbpx
Աշխարհ

Սնանկացած տուրիստական գործակալության բոլոր հաճախորդները վերադարձան հայրենիք

Մեծ Բրիտանիայում ավարտվել է Thomas Cook սնանկացած տուրիստական ընկերության 140 հազարից ավելի հաճախորդների՝ հայրենիք վերադարձնելու գործողությունը: Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի բրիտանական վարչությունը (CAA):

«CAA-ն այսօր ավարտել է խաղաղ ժամանակ քաղաքացիների հայրենադարձման խոշորագույն գործողությունը՝ ավելի քան 140 հազար մարդու հետ ուղարկելով Մեծ Բրիտանիա»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

392 ուղևորներով վերջին ինքնաթիռը հոկտեմբերի 7-ի առավոտյան վայրէջք է կատարել Մանչեսթերի օդանավակայանում:

«Զբոսաշրջիկների 94%-ից ավելին կարողացել է հայրենիք վերադառնալ այն օրերին, որոնք նշված էին նրանց տուրիստական ուղեգրերում»,-հայտնում են վարչությունից:

CAA-ի հաջորդ խնդիրն է՝ 800 հազար հաճախորդների փոխհատուցել ավելի վաղ Thomas Cook-ից ձեռք բերված ուղեգրերի արժեքը:

Thomas Cook հնագույն բրիտանական տուրօպերատորը լույս սեպտեմբերի 23-ի գիշերը հայտարարել է ինքնալուծարման մասին վարկատուների հետ բանակցությունների ձախողումից հետո: Այդ պահին Thomas Cook-ի ուղեգրերով արտասահմանում էր գտնվում մոտավորապես 600 հազար մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի՝ շուրջ 160 հազար քաղաքացի: Նրանց վերադարձնելը խաղաղ ժամանակ արտասահմանից բրիտանացիների խոշորագույն տարհանումն է պատմության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ