fbpx
Առողջապահություն

Գետահովիտում սննդային թունավորում ստացած քաղաքացիները հետազոտվում են

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նոր մանրամասներ է ներկայացրել Գեղահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով տուժած քաղաքացիների վիճակի մասին:

«Տեղեկացնում ենք, որ Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ս․ Ա․-ի (ծնված 2007 թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Երեխան բուժօգնություն է ստանում համալսարանական հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում:

Նշենք, որ նույն դեպքով պայմանավորված «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն անցնում են համալիր հետազոտություններ և շարունակում են բուժօգնություն ստանալ»,- հայտնել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ