Ժամանց

Սոֆի Լորենը տասնամյա ընդմիջումից հետո մեծ էկրան կվերադառնա

20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը վերադառնում է մեծ էկրան:

Հայտնի է, որ դերասանուհին նկարահանվել է «Կյանքն առջևում է» (La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ, որը Netflix-ի եթերում կհեռարձակվի նոյեմբերի 13-ից:

86-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ:

«Մեծ հաճույքով եմ կերտել տիկին Ռոզայի կերպարը։ Նա անդրդվելի է, միևնույն ժամանակ փխրուն և պայքարող։ Շատ առումներով նա ինձ իմ մորն է հիշեցնում»,- ասել էր դերասանուհին:

Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ