Սպորտ

Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել Ռեալին․ Ֆուրուհաշի

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է, սակայն «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին կարծում է, որ F խմբի իրենց մրցակիցներն անպարտելի չեն:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթել նրանց: Մենք պետք է խաղադաշտում ցուցադրենք այն, ինչի վրա աշխատել ենք։

Այնպես, ինչպես մենք ենք խաղում, կարող ենք հաղթել ցանկացած թիմի, այնպես որ մենք պարզապես պետք է փորձենք և անենք դա: Չեմպիոնների լիգայում բոլոր թիմերի համար հնարավորությունները հավասար են»,- մեջբերում է Ճապոնիայի հավաքականի հարձակվողին The Scottich Sun-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ