fbpx
Հասարակություն

Սովետը մեր մեջ նստվածք է տվել. Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Ծարավ աղբյուր փողոցի բարձրահարկ շենքերից մեկում եմ բնակվում։ Արդեն ամսից ավել է շլագբաում (հայերեն՝ շլանգբավոն, գերմ.՝ schlagbaum) են տեղադրել։

Գիտեմ, որ հրշեջների, «Շտապ օգնության» և այլ ծառայությունների մուտքը խնդրահարույց է և, աստված չանի, բժիշկն ուշանա ու անգամ մի մարդ մեռնի։ Աստծու վրա է այս հարցը թողնված։

Հարևաններից մեկին ասում եմ՝ բա «Զովքի» և այլ խանութների մասին մտածե՞լ եք, որ մուտքը սահմանափակում եք։ Պատասխանեց՝ էդ իրենց պրոբլեմն է։

Հայաստանի ընկերություններից մեկը կաշխատի, թե չի աշխատի՝ ոչ ոքի չի հուզում։ Չի հուզում, որ եթե այդ խանութը օրը մեկ միլիոն դրամ ավել առևտուր անի, ապա մոտ երեք հարյուր հազար դրամ ավել մեր պետբյուջե կմտնի հարկերի տեսքով։
Քո պետության կթու կովն է, ինչո՞ւ չես թողնում ավել խոտ ուտի, որ ավել կաթ տա։

Սովետը մեր մեջ նստվածք է տվել»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10221131049218114

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ