ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերի համապետական ծնողական ժողովի ժամանակ նշել է, որ ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են:
Նախարարը անդրադարձել է սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել:
«Դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելի քիչ են մնալու դպրոցում»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ տարրական դպրոցում կմնան մինչև 3 ժամ, միջինում՝ 3-4 ժամ, իսկ ավագ դպրոցում՝ մինչև 5 ժամ:
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրել են ԱՀԿ-ի՝ դիմակներ կրելու վերաբերյալ ցուցումները: Նա ծնողներին ևս հորդորեց հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158626189008501/?epa=SEARCH_BOX
