Սպանդանոցներում մորթ իրականացնելուն դեմ արտահայտվող անասնապահները, որոնք փակել էին Երևան-Արարատ ճանապարհը դադարեցրել են բողոքի ակցիան մինչև 18:00-ն:
Ինչպես ավելի վաղ հայտեն էինք վաղ առավոտից մի քանի տասնյակ գյուղացիներ բողոքի ակցիա էին իրակացնում։
Անասնապահները դժգոհում են սպանդանոցների՝ իրենց բնակավայրերից հեռու լինելու, ինչպես նաև դրանց առաջարկած գների պատճառով: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենք զրկվում են եկամուտից:
Վերջին օրերին անասնապահներն ու մսավաճառները բողոքի ակցիաներ էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց և հունվարի 20-ին հայտարարել էին, որ այսօր՝ հունվարի 21-ին կփակեն մի շարք ճանապարհներ, եթե իրենց խնդրին լուծում չտրվի: