Սպանդանոց
ԱՄՆ-ում վայրի ձիերը վաճառվում են սպանդանոցների համար. BLM-ը քննադատության կենտրոնում է
Հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ում վայրի ձիերը վաճառվում են 25 դոլարով և հայտնվում սպանդանոցներում՝ հարուցելով պետական վերահսկողության խնդիրներ։
Անասուններին սպանդանոց հանձնող ֆերմերներին կվճարեն բոնուսներ
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ծրագրել է բոնուսներ տրամադրել ֆերմերներին, ովքեր իրենց անասուններին մատակարարում են սպանդանոցներին։ Ըստ նախարարի, այս մոտեցումը փոխառվել է Ավստրիայից, որտեղ պետությունը երկար ժամանակ ֆերմերներին ֆինանսապես խրախուսել է։ 2025թ. բյուջեով 350 մլն դրամ է նախատեսված՝ ֆերմերներին բոնուսներ տրամադրելու համար։
Սեպտեմբերի 1-ից ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝ մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի…
Շիրակում սպանդանոց է բացվել․ ներկա է գտնվել մարզպետը
Շիրակի մարզի Անի համայնքում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Արմավիրի մարզպետը Փարաքարում հանգստության ու ողջախոհության կոչ է անում Մարտունիում ընտրեցին համայնքի ղեկավարին «Կարծում եմ, որ այս տարածաշրջանի համար շատ կարևոր ծրագրի մեկնարկ ենք տալիս, բոլոր նախադրյալները կան, որ այս հաջողված փորձը կիրառվի…
Քանի՞ սպանդանոց կա Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում: Կառավարությունը նոր տեղեկատվություն է հայտնում ՀՀ-ում սպանդանոցների վերաբերյալ: «Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Այս պահին երկրում 53 սպանդանոց կա: Այն տնտեսվարողները, որոնք կցանկանան նախապես նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/armgovernment/videos/298602894824047/?v=298602894824047
Մենք ասֆալտի վրա մորթվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. Նոր որոշում
Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Այս հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նշեց, որ այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե…
ՍԱՏՄ-ն մարզերում ներկայացնում է սպանդանոցային գործունեություն սկսելու քայլերի հաջորդականությունը
Ինչպե՞ս սկսել սպանդանոցների կառուցման գործընթացը, ինչպե՞ս օգտվել պետական աջակցության գործիքակազմից, որո՞նք են պետական աջակցության այդ գործիքները… ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Լոռու մարզում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 40-ից ավելի քաղաքացիների հետ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը ներկայացրել են քայլերի այն հերթականությունը, որ…
Եթե առաջարկը ընդունելի չէ, պայմանն այսօրվանից է գործում․ վարչապետը՝ սպանդանոցների թեմայի մասին
Այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին, նշեց, որարձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից : Վարչապետը ներկայացրեց իրենց առաջարկը, որի մասին խոսել է նաև երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ: «Առաջին, այս պայմանը արձանագրում է, որ մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք…
Մոտ մեկ ժամ Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը փակ է եղել․ անասնաբույծները բողոքում են
Այսօր շուրջ մեկ ժամ փակ է եղել Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը, բացվել է մոտ 1,5 ժամ առաջ: Այս մասին ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: «Ակցիային շուրջ 150-200 մարդ էր մասնակցում, որոնք դեմ էին սպանդանոցների մասին որոշմանը: Անձամբ եմ իրենց հետ հանդիպել ու խնդրել, որ բացեն ճանապարհը, մինչև կառավարությունն այսօր ժամը 4-ին վերջնական որոշում կհայտնի»: Համայնքապետը նշեց,…
ՀՀ-ում կա 38 գործող սպանդանոց և 9 սպանդանոցային ծագման միս տրամադրող կազմակերպություն
Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։ Նոր օրենքը բողոքի ալիք է բարձրացրել անասնապահների, գյուղատնտեսների շրջանում, որոնք ակցիաներ են իրականցրել կառավարության շենքի դիմաց, ինչպես նաև մարզերում։ Այսօր նրանք նաև փակել են մի…
Սպանդանոցների դեմ բողոքողները դադարեցրին ակցիան մինչև 18:00-ն
Սպանդանոցներում մորթ իրականացնելուն դեմ արտահայտվող անասնապահները, որոնք փակել էին Երևան-Արարատ ճանապարհը դադարեցրել են բողոքի ակցիան մինչև 18:00-ն: Ինչպես ավելի վաղ հայտեն էինք վաղ առավոտից մի քանի տասնյակ գյուղացիներ բողոքի ակցիա էին իրակացնում։ Եթե մեր հարցին լուծում չտանք, օդանավակայանն էլ ենք փակելու. ցուցարարները բացեցին մայրուղին Անասնապահները դժգոհում են սպանդանոցների՝ իրենց բնակավայրերից հեռու լինելու, ինչպես նաև դրանց…
Եթե մեր հարցին լուծում չտանք, օդանավակայանն էլ ենք փակելու. ցուցարարները բացեցին մայրուղին
Մեզ բանի տեղ չեն դնում, 4 ժամ գոռացինք էլ Փաշինյան, էլ չգիտեմ ինչ, ոչ ոք չպատասխանեց: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ասացին Արարատի մարզի Խոր Վիրապ համայնքի մոտ մայրուղին փակած բողոքի ակցիայի մասնակինցերը: Նրանք բողոքում են անասունների մորթը սպանդանոցներում կազմակերպելու դեմ: Այստեղ է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ես 100 մլն դրամի ներդրում ունեմ, կարող…
ՄԻՊ-ը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։ Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։ Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն…
Կառավարությունը պայմաններ չի ապահովում․ անասնապահները բողոքում են
Կառավարության բակում այսօր՝ հունվարի 16-ին, հավաքվել են անասնապահները, որոնք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, սակայն պայմաններ չի ապահովում։ «Սպանդանոցներում լիքը կռիս ու կատու է ֆռֆռում։ Կառավարության ո՞ր անդամն է մոտեցել գյուղացուն, հարցրել՝ էդ անասունն ո՞վ է պահում, կվարտիրի ապրո՞ղը։ Թող հարցում անեն՝ ժողովրդին ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ։ Տվել են…













