ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում վարորդը չի սպասել, որ հետիոտնը անցնի ճանապարհը և կրակելով սպանել է նրան։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ կրակողը 22-ամյա Ջերեմին է։ Նա չի համբերել մինչև դանդաղ քայլող 29-ամյա անցորդը կանցնի փողոցը ու 8 կրակոց է արձակել նրա ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ սպանությունից հետո վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն հետո հանձնվել է իրապահներին։ Նրան առաջադրվել է սպանության մեղադրանք։